Գաղտնիության մասին
Կայքը հանդիսանում է Ա/Ձ «Ռաֆայել Մեջլումյանի» սեփականությունը: Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետաքրքրվածությունը: Անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար կարևոր է: Մենք հետևում ենք Ձեր տվյալների պաշտպանության և երրորդ անձանց կողմից դրանց անօրինական հասանելիության կանոններին:
Կայքում գրանցվելը կամ պատվեր գրանցելը ենթադրում է Ձեր համաձայնությունը անձնական տվյալների գաղտնիության և դրանց կիրառման առկա քաղաքականության հետ:
Ստորև ներկայացված են անձնական տվյալների ներմուծման և դրանց կիրառման կանոնները:
1.Անձնական տվյալներ. Դրանց հավաքագրման նպատակն ու կիրառումը
1.1 Այցելուն միշտ կարող է մուտք գործել կայք՝ առանց անձնական տվյալներ ներկայացնելու:
1.2 Անձնական տվյալ է համարվում ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է ֆիզիկական անձի:
1.3 Կայքը հավաքագրում և օգտագործում է անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են պատվերն ընդունելու, իրականացնելու համար ինչպես նաև ծանուցումներ ուղարկելու համար:
1.4 Կայքը չի ստուգում ֆիզիկական անձանց կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը և դրանց իրավասությունը:
2. Անձնական տվյալներ. Հավաքագրվող տեղեկության տեսակները
2.1 Պատվեր գրանցելու համար Այցելուն պետք է լրացնի անունը, ազգանունը, սեռը և էլ. փոստի հացեն։ Նախապես կայքում գրանցվելու անհրաժեշտություն չկա։
2.2 Պատվերը ստանալու համար Այցելուն/Օգտատերը պատվերը գրանցելու պահին պետք է հստակ նշի իր ճշգրիտ էլ-հասցեն, ինչը կարող է օգտագործվել հետադարձ կապի համար։
3. Այցելուի/Օգտատիրոջ անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված քայլեր:
Կայքը կիրառում է անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական քայլեր անձնական տվյալները զերծ պահելու անօրինական և պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, վերակիրառելուց և տարածելուց, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այլ անօրինական գործողություններից:
4.Գաղտնիության պահպանման քաղաքականության փոփոխությունները:
Կայքն իրավունք ունի կատարել փոփոխություններ Գաղտնիության պահպանման գործող քաղաքականության մեջ: Վերջին փոփոխությունների ամսաթվի մասին տեղեկությունը նշվում է գործող տարբերակում: Փոփոխված քաղաքականությունը ուժի մեջ է մտնում տեղադրման պահից ի վեր, եթե քաղաքականության նոր տարբերակով այլ բան չի նախատեսվում: Գործող քաղաքականությունը մշտապես տեղակայված է https://rafayelserents.com հասցեում:
Հրապարակման ամսաթիվ՝ 20.06.2017
Վճարման մասին
Ընթերցողին անվճար տրամադրվում է վաճառվող նյութից բովանդակալից հատված կամ աուդիո և վիդեո տեսահոլովակներից նույնպես բովանդակալից կարճ հատված։ Այցելուն ինքն է ընտրում վճարի, թե ոչ, շարունակությունը կարդալու, լսելու կամ դիտելու համար։ Նյութերի կարճ, բովանդակալից հատվածները հիմք են հանդիսանում ապագայում ամբողջական նյութի դիմաց վճարում կատարելու համար։ Գումարը ետ վերադարձի ենթակա չէ։