Գաղտնիության և վճարման քաղաքականություն

Գաղտնիության մասին

Կայքը հանդիսանում է Ա/Ձ «Ռաֆայել Մեջլումյանի» սեփականությունը: Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետաքրքրվածությունը: Անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար կարևոր է: Մենք հետևում ենք Ձեր տվյալների պաշտպանության և երրորդ անձանց կողմից դրանց անօրինական հասանելիության կանոններին:

Կայքում գրանցվելը կամ պատվեր գրանցելը ենթադրում է Ձեր համաձայնությունը անձնական տվյալների գաղտնիության և դրանց կիրառման առկա քաղաքականության հետ:

Ստորև ներկայացված են անձնական տվյալների ներմուծման և դրանց կիրառման կանոնները:

1.Անձնական տվյալներ. Դրանց հավաքագրման նպատակն ու կիրառումը

1.1 Այցելուն միշտ կարող է մուտք գործել կայք՝ առանց անձնական տվյալներ ներկայացնելու:

1.2 Անձնական տվյալ է համարվում ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է ֆիզիկական անձի:

1.3 Կայքը հավաքագրում և օգտագործում է անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են պատվերն ընդունելու, իրականացնելու համար ինչպես նաև ծանուցումներ ուղարկելու համար:

1.4 Կայքը չի ստուգում ֆիզիկական անձանց կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը և դրանց իրավասությունը:

2. Անձնական տվյալներ. Հավաքագրվող տեղեկության տեսակները

2.1 Պատվեր գրանցելու համար Այցելուն պետք է լրացնի անունը, ազգանունը, սեռը և էլ. փոստի հացեն։ Նախապես կայքում գրանցվելու անհրաժեշտություն չկա։

2.2 Պատվերը ստանալու համար Այցելուն/Օգտատերը պատվերը գրանցելու պահին պետք է հստակ նշի իր ճշգրիտ էլ-հասցեն, ինչը կարող է օգտագործվել հետադարձ կապի համար։

3. Այցելուի/Օգտատիրոջ անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված քայլեր:

Կայքը կիրառում է անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական քայլեր անձնական տվյալները զերծ պահելու անօրինական և պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, վերակիրառելուց և տարածելուց, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այլ անօրինական գործողություններից:

4.Գաղտնիության պահպանման քաղաքականության փոփոխությունները:

Կայքն իրավունք ունի կատարել փոփոխություններ Գաղտնիության պահպանման գործող քաղաքականության մեջ: Վերջին փոփոխությունների ամսաթվի մասին տեղեկությունը նշվում է գործող տարբերակում: Փոփոխված քաղաքականությունը ուժի մեջ է մտնում տեղադրման պահից ի վեր, եթե քաղաքականության նոր տարբերակով այլ բան չի նախատեսվում: Գործող քաղաքականությունը մշտապես տեղակայված է https://rafayelserents.com հասցեում:

Հրապարակման ամսաթիվ՝ 20.06.2017

Վճարման մասին

Ընթերցողին անվճար տրամադրվում է վաճառվող նյութից բովանդակալից հատված կամ աուդիո և վիդեո տեսահոլովակներից նույնպես բովանդակալից կարճ հատված։ Այցելուն ինքն է ընտրում վճարի, թե ոչ, շարունակությունը կարդալու, լսելու կամ դիտելու համար։ Նյութերի կարճ, բովանդակալից հատվածները հիմք են հանդիսանում ապագայում ամբողջական նյութի դիմաց վճարում կատարելու համար։ Գումարը ետ վերադարձի ենթակա չէ։

Գնման պահից ի վեր կայքի այցելուն՝ օգտատերը, իրավունք ունի ներբեռնելու համապատասխան գնումից հետո տրամադրված PDF ֆայլը կամ mp3 ֆորմատով երաժշտական ձայնագրությունը։ Այն հասանելի է 3 ամիս ժամանակահատվածով։ Ժամանակի ավարտվելուց հետո տվյալ անձի անձնական էջի ապաակտիվ լինելու պայմաններում համապատասխան օգտատիրոջ անձնական էջը հեռացվում է համակարգից։
Կայքը թույլատրում է կատարել գնումներ երկու արժույթների՝ ԱՄՆ դոլարի (USD) և Հայկական դրամի (AMD) օգնությամբ։ ՀՀ տարածքում գնումներ իրականացնելիս անհրաժեշտ է կատարել միայն դրամային փոխանցումներ, որը կարգավորվում է ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան օրենքով։